Վրաստանը դիմակային ռեժիմի Է վերադառնում բաց տարածություններում
Վրաստանը վաղվանից դիմակային ռեժիմի Է վերադառնում բաց տարածություններում, որոշումն ընդունվել Է համակարգող շտաբի՝ օգոստոսի 10-ին անցկացված նիստի արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օգոստոսի 10-ից դիմակներ կրելը պարտադիր Է դառնում նաև բաց տարածություններում, որտեղ կա հինգից ավելի մարդ… Այդ որոշումը խորհուրդն ընդունել Է համաճարակային իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ»,-հայտարարել Է համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Դիմակների պարտադիր կրումը բաց տարածություններում վերացվել Էր հունիսի 22-ին: Փակ տարածություններում այս սահմանափակումը չի չեղարկվել: Նշենք, որ օգոստոսի 9-ին Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 23 հազար 439 թեստ և հայտնաբերվել վարակման 2236 դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր Վրաստանում գրանցվել Է ախտահարման 450 հազար 149 դեպք, մահացել Է 6128 մարդ:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 8-ի տվյալներով, կազմում Է 9,54 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,74 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,75 տոկոս: 2236 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 946-ը, Աջարիայում՝ 499, Իմերեթում՝ 177, Քվեմո Քարթլիում՝ 100, Շիդա Քարթլիում՝ 90, Գուրիում՝ 38, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 126, Կախեթում՝ 165, Մցխեթ-Մթիանեթում՝ 56, Սամցխե-Ջավախքում՝ 30, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 9: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 40 հազար 233-ի, նրանցից 6641-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 2552 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 31 հազար 40 մարդ բուժընթաց Է անցնում տանը: 1328 հիվանդների վիճակը ծանր Է, 293 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.
-
2025-04-26 15:47
Число пострадавших при взрыве в порту Бендер-Аббас, расположенном на юге Ирана, достигло 406, передает иранское агентство Fars.