Последние новости

Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին․ Դուք եք Գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացրել

Այս օրերին նկատում եմ, որ ինքնաքննադատության որևիցե մի կետ չկա, մեղքի զգացումը բացակայում է որոշ մարդկանց մոտ, այս ամբիոնի մոտ պահվածքը խոսում է նաև այն մասին, որ քննարկումների մշակույթի բացակայություն գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, տեղեկացնում է News.am։

«Հայաստանի Հանրապետությունն Արցախի հետ մեկ այլ գործոն էր անվտանգության և տնտեսության զարգացման տեսանկյունից, մեկ այլ գործոն է ստեղծված աշխարհագրական իրադրության մեջ և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգության համակարգում։ Այս պատերազմի բացասական կողմերից մեկն այն մեծ խառնաշփոթն էր, որ ստեղծվել էր Հայաստանում։ Այդ քաոսը, օրինականության բացակայությունը, նաև մարտական գործողությունների դաշտից մեր զինծառայողների հետնահանջը, այս տեսանկյունից նաև այս հանձնաժողովը պետք է համապատասխան համագործակցություն իրականացնի»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին օրերին հաճախ ասվող այն խոսքին, թե փայլուն կատարեց իր աշխատանքը, Սեյրան Օհանյանն ասաց. «Արդյո՞ք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը, արդյո՞ք փայլուն էր, որ բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց, արդյո՞ք փայլուն էր, որ մենք վատացրինք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից հետ, իհարկե, փայլուն չէր, այս ամենից հետո կարող ենք միայն ասել, որ մեր ռազմավարական դիրքերը փայլուն կերպով տվեցինք ադրբեջանցիներին»։

Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվող փոփոխություններին՝ ՊՆ նախկին նախարարն արձանագրեց, որ դրանց արդյունքում խաթարվել են ՊՆ-ԳՇ փոխհարաբերությունները. «Դուք եք ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացրել, չափից ավելի արագ երիտասարդացրել ԶՈՒ ղեկավար կազմը, ձեր ժամանակ է եղել ԶՈՒ կենտրոնական ապարատի ուռճացումը, մոբիլիզացիոն ռեսուրսների վերաբերյալ համապատասխան վերահսկողություն չի իրականացվել։ Պատերազմի ժամանակ փորձի փոխանակումը և վերլուծությունը անչափ կարևոր ուղղություններից մեկն է, որն այս պատերազմի ժամանակ չի իրականացվել։ Դուք եք կադրային նշանակումներ իրականացնում՝ շրջանցելով միջանցիկ պաշտոնները»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ