Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է օգտագործել երկու անվանումներն էլ՝ Լեռնային Ղարաբաղ և Արցախ
Երկու անվանումներն էլ պետք է օգտագործվեն՝ Լեռնային Ղարաբաղ և Արցախ: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի խնդրանքով մեկնաբանելով հարցն այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներկայացնել Ղարաբաղի գրավյալ հատվածը որպես ամբողջ Ղարաբաղ և երկրորդ պլան մղել հայաբնակ Ղարաբաղի գոյությունը՝ դրանով իսկ կեղծելով իրողությունները:
ԱԳ նախարարը նշել է, որ տերմինաբանության հետ կապված իսկապես խնդիրներ կան: «Նախ, նույնիսկ աշխարհագրորեն Արցախն ու Ղարաբաղը հարյուր տոկոսով չեն համընկնում: Ղարաբաղն ավելի լայն հասկացություն է, Ղարաբաղը ներառում է Արցախի մեծ մասը, Ուտիկը, Սյունիքի բավականին մեծ մասը, գրեթե ամբողջ Զանգեզուրը և Նախիջևանի մի մասը:
Երկու անուններն էլ պատմական հայերեն են, և այդպես է ստացվել, որ մենք պարտավոր ենք օգտագործել երկու անվանումներն էլ՝ լինի դա Լեռնային Ղարաբաղ, թե ցածրադիր Ղարաբաղ, թե Արցախ: Արցախի Հանրապետությունը հազարամյակների ընթացքում կուտակված այդ ամբողջ իրավական, պատմական անցյալի, Ղարաբաղի և Արցախի ժառանգության ժառանգորդն է: Այդ ժամանակ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չկային: Այդ իմաստով «նվիրել» Ղարաբաղն Ադրբեջանին անընդունելի է, և նույնը վերաբերում է նաև Արցախ անվանմանը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 12:12
Общественная организация «Национальный союз езидов Синджара» выступила с заявлением по поводу нападок на Армянскую Апостольскую Церковь и Католикоса Всех Армян Гарегина II.
-
2025-06-11 12:08
В Чамбараке из-под завалов обрушившегося утром 11 июня дома извлечено еще одно тело.
-
2025-06-11 12:05
Полиция Лос-Анджелеса начала задерживать протестующих после введения комендантского часа.
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).