Սեպտեմբերին Երևանում կանցկացվի հայ գործարարների խոշոր համաժողով
Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա հայ գործարարների խոշոր համաժողով: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Armenian Business Forum-ի կազմկոմիտեից՝ համաժողովին կմասնակցի մի քանի հարյուր գործարար:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայ գործարարների ասոցիացիան, որի կազմում խոշոր հայ գործարարներ են (այդ թվում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը): Ասոցիացիայի անդամներն այսօր հանդիպում են ունեցել հայկական ստարտափների հետ։
«Այսօր, ինչպես և նախկինում, մեր առաջնահերթությունը ուժեղ Հայաստանն է։ Համաժողովը հերթական քայլն է այդ ուղղությամբ, դրա վերջնական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի հայ գործարարների միջև արդյունավետ գործարար կապերի և գործընկերության ձևավորումն է: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կայուն գործարար էկոհամակարգ ձևավորել»,-ասվում է Սամվել Կարապետյանի ողջույնի խոսքում։
Մինչև սեպտեմբերի 20-ը ասոցիացիան գործարարների հետ մի քանի քննարկում կանցկացնի Հայաստանի տարբեր քաղաքներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.