«Ժողովուրդ». ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԻՐԵՆ ԼԻՈՎԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար:
«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում են հենց Պապիկյանին: Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից:
Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարները աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքերում է:
Վերջինս անձամբ է վերահսկում ճանապարաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր հսկողության տակ է տարել ու իրեն որևէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը: Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.