Ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց
Բաքվում պահվող ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք մինչ այս պահը շարունակում են մնալ այնտեղ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմագերիներից մեկի հարազատը՝ Տիգրանը՝ հավելելով, որ այսօր նրանց վարչապետի աշխատակազմից մեկն է մոտեցել և հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է և չի կարող այսօր նրանց ընդունել։
Ռազմագերիների հարազատները կշարունակեն մնալ Կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները երեկ կեսօրից հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում իրավասու այնպիսի մարդու հետ, որը կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։
Կառավարությունից նախ հայտնել էին, որ երկու անձի կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին նման ձևաչափից։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպել էին վարչապետի խոսնակի հետ, բայց հանդիպումից հետո հայտնել էին, որ որևէ կոնկրետ պատասխան իրենց չի տրվել և իրենք կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց հետ որևէ մեկը չհանդիպի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.