Последние новости

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

 


Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ԱԺ նիստին մասնակցող Արմեն Գևորգյանի բացակայության պատճառով:

Գործընթացը կշարունակվի երկարատև ընդմիջումից հետո՝ արձակուրդների, փաստաբանների բացակայության, և մոտ մեկ ամիս՝ ընտրությունների և «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված: Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: Ինքը՝ Քոչարյանը, պատգամավորական մանդատը չի վերցրել: Արմեն Գևորգյանը, հակառակը, ներկայացնում է դաշինքը խորհրդարանում: Սկզբում այս գործում ներգրավված էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (այժմ՝ նաև պատգամավոր) և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչումից հետո Օհանյանին և Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումն ամբողջությամբ դադարեցվեց: Համանման կերպով դադարեցվել է նաև քրեական հետապնդումը Քոչարյանի և Գևորգյանի նկատմամբ այս հոդվածով: Մնացել է միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը կաշառք վերցնելու մեջ և փողերի լվացման մեղադրանք Արմեն Գևորգյանի դեմ: Սակայն գլխավոր դատախազը կարծում է, որ 300.1 հոդվածի վերացման հետ կապված մեղադրանքը կարող է փոխարինվել մեկ այլ «հարմար» հոդվածով:Այս առնչությամբ Գլխավոր դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթների մասով, որոնք խոչընդոտում են մեղադրանքի վերաորակավորումը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ