Զաս․ Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ և ինչո՞ւ կազմակերպությունը, այնուամենայնիվ, հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում:
«Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար», - ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորում է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ իսկ պատճառով, ասում է գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ վերջերս բախումները սահմանին շատացել են և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.