Գերեվարված զինծառայողների հարազատները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է կառավարության շենքի դիմաց Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատների նստացույցին և պատասխանել հարցին՝ արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է ընդունել նրանց:
Նշենք, որ նախօերին գերեվարված զինծառայոների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ հայտարարելով, որ կմնան կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանդիպումը տեղի չի ունեցել։ Նրանք ակնկալում են, որ իրենց խնդրին շուտափույթ լուծում կտրվի և գերեվարված տղաները կվերադառնան Հայաստան։ Հարազատների խոսքերով, իշխանությունն իրենց խոստացել է, որ խնդրին լուծում կտա, նույնիսկ ժամկետ է նշվել, բայց դեռ որևէ արդյունք չկա։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով, գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն և դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ:
«Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է», – նշել է Գևորգյանը` պատասխանելով «Արմենպրեսի» հարցմանը։
Վարչապետի մամուլի խոսնակը նաև նշել է, որ վարչապետը Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում:
«Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարվածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնյակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների: Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարված զինվորների հարազատներին ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը և ասել, որ մշտապես պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատվությունը, այդ թվում՝ հանդիպումների միջոցով», – ասել է Գևորգյանը` ավելացնելով, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաև ԱԱԾ տնօրենի, Շիրակի մարզպետի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».