Последние новости

Քոչարյան․ Դատարանները կարող են դառնալ ազդեցության մեխանիզմներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարանները կարող են դառնալ Ազգային ժողովում քաղաքական գործընթացների վրա ազդեցության մեխանիզմներ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ՝ Արմեն Գևորգյանի բացակայության հարցի քննարկման ընթացքում։

 


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Գևորգյանը նույնպես առաջադրված է մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու։ Հաշվի առնելով, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների հարցը, Գևորգյանի մասնակցությունը նիստերին չափազանց կարևոր նշանակություն ունի։

Քոչարյանը հիշեցրեց, որ խորհրդարանի նիստերի օրերը նախատեսված են օրենքով և Սահմանադրությամբ։ «Դա ինչ-որ մեկը չի որոշում։ Գևորգյանի բացակայությունը ԱԺ նիստում և դատարանում տարբեր կարգավիճակներ ունի։ Եվ Դուք ուշադրություն չդարձրեցիք քվեարկության նշված հարցին։ Մեկ մարդու բացակայությունը կարող է հսկայական նշանակություն ունենալ։ Դա կարող է դառնալ քաղաքական գործընթացների վրա ազդեցության մեխանիզմ։ Դատարանը կարող է դառնալ այդպիսի մեխանիզմ։ Որպեսզի այդ դաշտը չմտնենք, կարելի է տարանջատել դառարանի նիստերի օրերը խորհրդարանի նիստերի օրերից։ Արմեն Գևորգյանը չի որոշել երբ անցկացնել ԱԺ նիստերը»,- նշեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ