Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Էդուարդ Աղաջանյանի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արմեն Եղոյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Հերիքնազ Տիգրանյանի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում` Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությւնն առաջադրում է նախկին փոխվարչապետ, խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը, և այդ պաշտոնում առաջադրում է «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.