ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի հաճախակիացմամբ
ՀԱՊԿ ներկայացուցիչներին մտահոգում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնումն ու դրանց հաճախակիացումը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումից հետո, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Եթե խոսում ենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները սպառված չեն: Իրականում դա կլիներ լավագույն տարբերակը բոլորի համար», - Զայնետդինովը մեջբերել է Զասի խոսքերը:
Զասը շեշտել է, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա: Այն բարդացնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը:
«Ստանիսլավ Զասը նաև ընդգծեց, որ անդամ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը ՀԱՊԿ-ի առանցքային առաջնահերթություններից է», - նշել է Զայնետդինովը, տեղեկացնում է YerevanToday-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.