Արման Թաթոյան․ Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում
Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք պարբերական ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար` ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:
Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած»,-նշել է Թաթոյանը:
Նա հավելել է, որ խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո:
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.
-
2025-07-22 19:21
Главу "Процветающей Армении" Гагика Царукяна допросили во вторник в суде по делу о предвыборных взятках, он сообщил, что направит иск в Европейский суд.
-
2025-07-22 19:20
Премьер РА Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев синхронны во многих вопросах. Эта синхронность позволила им вместе привести в регион европейских наблюдателей, изгнать армян из Арцаха, после чего вывести российских миротворцев, чтобы не реализовывать соглашение от 9 ноября (не разблокировать региональные коммуникации и не оставлять статус Арцаха будущим поколениям).
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.