Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՅԼ Է ՏՐՎԵԼ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ
Աննա Մկրտչյանի հանդեպ թույլ է տրվել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում։ Խոսել Աննա Մկրտչյանի կողմից խախտման մասին այն դեպքում, երբ խախտումը տեղի է ունեցել նրա հանդեպ՝ նորմալ չէ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս էին հրավիրել նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյան» արտահայտության համար։
«Հենց նոր դարձանք ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտման վկաները։ Կանոնակարգը մեկ արարքի համար նախատեսում է ներգործության տարբեր տեսակներ։ Սկսած նախազգուշացումից, հետո բարձրախոսի անջատում։ Այսօր մենք դարձանք վկան, թե ինչպես է մեկ արարքի համար միաժամանակ կիրառվել ներգործության երկու տեսակ՝ բարձրախոսի անջատում, հետո դահլիճից դուրս հրավիրում։ Սա նորմալ չէ։ Եվ սա չի տեղավորվում ԱԺ կանոնակարգի տրամաբանությունում։ Չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, բայց, համենայնդեպս, իրավաբանական առումով սա աբսուրդ է։
Աննա Մկրտչյանի՝ ԱԺ պատգամավորի հանդեպ կատարվածը, որը պաշտպանված է ներկայացուցչական մանդատով, որը Սահմանադրության ուժով ներկայացնում է հայ ժողովրդին, Սահմանադրությունը դա նախատեսում է մյուս բոլոր 107 պատգամավորների համար, ԱԺ կանոնակարգի ակնհայտ կոպիտ խախտում է»,- ասել է Արամ Վարդևանյանը։
Պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքի մասին հարցին՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ նրան տեղեկացրել է իրավական առումով աբսուրդային գործողության մասին։ «Մի գործողության համար կարող է լինել պատասխանատվության մի միջոց։ Կրկնում եմ. կանոնակարգը պատահական չէ, որ ենթադրում է միջոցներ փոքրից դեպի ավելի լուրջը։ Այսինքն՝ չի կարելի նույն միջոցը օգտագործել բոլոր դեպքերի վրա։ Նման արարքների համար անցյալում կիրառվել է նախազգուշացում։ Արարքի ծավալը չի մեծացել, ձևն ու բովանդակությունը չեն փոխվել։ Եվ ընդհանրապես, հարց է՝ դա արա՞րք է, թե՞ արտահայտություն, ենթադրո՞ւմ են արդյոք դրանք ինքնին պատասխանատվություն։ Հատկապես եթե հիշենք, թե ինչ բանավեճեր էին ընթանում անցյալում ԱԺ-ում, ի՞նչ արտահայտություններով։ Լրագրողները, որ ինձանից ավելի լավ են ծանոթ ԱԺ աշխատանքի հետ անցյալում, թույլ չեն տա շեղվեմ ճշմարտությունից»,- նշել է Վարդևանյանը։
Նա նշել է, որ ելույթներից հետո նախագահողները իրենց ռեպլիկներ են թույլ տալիս, որոնք վերածվում են ելույթների։ Վարդևանյանը հիշեցրել է, որ այդ դեպքում կանոնակարգը նախատեսում է արտահերթ ելույթներ։ Դրա փոխարեն որպես երկարատև ռեպլիկ հաջորդում են ելույթի մեկնաբանությունները։ Դա նույնպես դուրս է գալիս կանոնակարգի սահմաններից։ «Պատգամավորների կարգավիճակը հավասար է, բոլորինը»,- հիշեցրել է Վարդևանյանը։ Պատասխան գործողությունների մասին հարցին պատգամավորը բոլոր փակագծերը չի բացել՝ տեղեկացնելով միայն, որ խմբակցությունը կքննարկի։ Կբոյկոտի՞ արդյոք խմբակցությունը նիստը հարցի պատասխանը հայտնի կդառնա քննարկումից հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.