«Նարեկին հանգստացրեք հլը»․ ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներ են հրավիրվել
Ազգային ժողովի նիստի ուղիղ եթերը խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդհատվեց, երբ նա նիստերի դահլիճ հրավիրվեց ԱԺ անվտագնության աշխատակիցներին։ Պատճառը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ նրա վեճն էր։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին դժգոհել այդ որոշումից։ Այսօր խոսնակ Ալեն Սիմոնյանը նրան դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունն անելու համար։
Փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որում նշեց, որ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր լիազորությունները՝ Աննա Մկրտչյանին դուրս հանելով։
Դրանից հետո Սիմոնյանը նախազգուշացում տվեց «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնես Խամոյանին՝ տեղից խոսելու համար։
«Չես կարա», արձագանքեց Ռուստամյանը, Սիմոնյանն էլ ասաց՝ կարամ։ Դրանից հետո դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը վեր կացավ ու դուրս եկավ դահլիճից, նրան փորձեցին հետևել մի քանի ընդդիմադիրներ ևս, զուգահեռաբար ՔՊ որոշ ներկայացուցիչներ սկսեցին բուռն արձագանքել ամեն ինչին։
«Նարեկին հանգստացրեք հլը, Նարեկ, տեղից չհելնես», - ասաց Սիմոնյանը՝ դիմելով ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանին։
Դրանից հետո, տեսնելով որ իրավիճակը պայթյունավտանգ է ու Նարեկը «չի հանգստանում», Սիմոնյանը ներս հրավիրեց ԱԺ անվտանգության աշխատակիցներին ու կարգադրեց անջատել եթերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.