Արծվիկ Մինասյան․ Սիմոնյանն իր լիազորությունները կատարում է մանկապարտեզի դաստիարակի պես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդարանում ստեղծված իրավիճակում անհնար է աշխատանքային գործընթացը։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հնչեցրել էր «կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը, ինչի պատճառով զրկվել էր խոսքի իրավունքից և դուրս հանվել նիստերի դահլիճից։ Հաջորդ ելույթների և ռեպլիկների ընթացքում դահլիճում բանը քիչ մնաց հասներ ծեծկռտուքի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կանչեց պահապաններին և անջատեց եթերը։
Մինասյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանն իր լիազորությունները կատարում է մանկապարտեզի դաստիարակի պես։ «Նա կպատժվի, ինչպես և բոլոր նրանք, ովքեր փորձում են մեզ լռեցնել»,- խոստացել է Մինասյանը։
Պատիժների մասին հարցին ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է. թող միայն փորձեն։ «Մենք արդեն սկսել ենք իրավական գործընթացը։ Հավանաբար, նա վատ է տանում այն փաստը, որ ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ նախագահի ընտրությունները։ Երկրորդ դիմումը կգնա, երրորդը։ Նրանք պետք է սովորեն, որ ընդդիմությունը օգտագործելու է իր ամբողջ գործիքակազմը։ Մենք հասկանում ենք, որ երկրի առջև բազմաթիվ խնդիրներ են կանգնած, բայց նման իրավիճակում անհնար է աշխատանքային գործընթացը, երբ սահմանափակվում է խոսքի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, երբ փորձում են լրագրողներին հեռու անկյուն մտցնել, ստիպել ընդդիմախոսներին լռել։ Չի ստացվի։ Կապիտուլյանտ, կապիտուլյացիա, հողատու՝ սրանք բոլորը քաղաքական գնահատականներ են, որոնք համապատասխան իրավապահ մարմիններում ներկայացված են որպես համապատասխան հանցագործություններ։ Խորհրդարանում քաղաքական գնահատականների հնչեցումը չի կարող որևէ կերպ սահմանափակվել»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ բանն այնտեղ կհասնի, որ իրավասու դատական մարմինները կընդունեն, որ «կապիտուլյանտ» բառը քաղաքական գնահատական է, և ոչ ոք իրավունք չունի սահմանափակել նրանց, ովքեր նման գնահատականներ են տալիս։ «Իրավական գործընթացն սկսված է, մի փոքր համբերություն, արդյունքը կլինի»,- ամփոփել է Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.