Последние новости

Լևոն Գալստյանը՝ ՀՀԽ-ից հեռանալու մասին

Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն նախկին անդամ Լևոն Գալստյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում պարզաբանել է խորհրդի անդամի պաշտոնից հեռանալը։

«Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Լևոն Գալստյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ, դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամների՝ Մերուժան Տեր-Գուլանյանի և Լևոն Գալստյանի լիազորությունները, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ