«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «ՕՍԱ-ԱԿ»-ների գնման վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին ՊՆ-ից հայտնել էին, որ նախկինում բելառուսական կողմն առաջարկել էր ՀՀ-ի «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների կապիտալ վերանորոգում իրականացնել Բելառուսում` մեկ համալիրի վերանորոգման արժեքը սահմանելով 1 100 000 ԱՄՆ դոլար, չհաշված տրանսպորտային ծախսերը։
Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ էր ստացել նաև Ռուսաստանից, ընդ որում` խոսքը անվճար տրամադրելու մասին էր: Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները (остаточный ресурс) հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, որոնք ռուսական գործարաններում վերանորոգելու համար անհրաժեշտ կլիներ 1.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ միավորի գինը): Բացի այդ, ռուսական կողմի առաջարկած համալիրների հետ որևէ հրթիռ չի եղել, այսինքն` դրանց գնելու համար պետք էր առանձին վճարել ու ծախս կատարել նաև դրանք Հայաստան տեղափոխելու համար։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 30-ի տեսաելույթում հայտարարել էր, թե Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։ Մինասյանն իր խոսքում տվել էր ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր այդ ամենը իրականացվել է: Գալստյանը, ըստ Մինասյանի, ՀՀ անունից զենքի վաճառքի գործարքներ կնքելու իրավունք է ունեցել։ Նախկին դեսպանն ասել էր, որ արդիականացված «ՕՍԱ ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ ՀՀ ՊՆ–ն իրականում հին ու ոչ պիտանի «ՕՍԱ ԱԿՄ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով, և բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնի առյուծի բաժինը գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։
ՊՆ-ից հերքել էին այս հայտարարությունները՝ կոչ անելով չշահակել թեման՝ ի վնաս Հայաստանի շահերի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.