ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ 9 ԱՄԻՍ. ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ
Հուլիսի 3-ին Ադրբեջանից հայրենիք վերադարձան 15 հայ ռազմագերիներ, որոնցից 12-ը բառացիորեն նախօրեին Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման: Դրանից հետո, այսինքն՝ արդեն ավելի քան մեկ ամիս գերիների վերադարձ չի եղել, լոկ հաղորդագրություններ են ստացվում շինծու գործերով դատավճիռների մասին՝ 4, 6, 15, 20 տարի ... Եվ բացարձակապես անհասկանալի է, թե հատկապես ով է հայկական նոր կառավարությունում զբաղվում այդ հարցով և զբաղվո՞ւմ է արդյոք ընդհանրապես։
Երկու օր առաջ գերիների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ: Մարդիկ, որոնց դեմքերին դրոշմվել է անտանելի ցավը, որոնց, ինչպես ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, արդեն 8 ամիս շարունակ խաբում են։ Նրանք աստիճաններին նստած մնացին ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշեր, բայց ոչ ոք չընդունեց։ Հարազատների խոսքերով՝ պաշտոնյաներն անտարբեր անցնում էին կողքից՝ չնկատելով իրենց և չցանկանալով ցուցաբերել գոնե նվազագույն մարդկային կարեկցանք։ Այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը կառավարության նախկին կազմում իբր զբաղվում էր այդ հարցով։
Մի քանի մեջբերում ներկայացնենք հարազատների հարցազրույցներից, ընդ որում նշենք, որ նախկինում նրանք հաճախ հրաժարվում էին խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պահանջում ընդհանրապես չլուսաբանել իրենց ակցիաները: Երկուշաբթի օրը, սակայն, այդ մարդիկ բավական անկեղծ էին, և պատճառը հուսահատությունն ու ընկճվածությունն էր, որ զգացվում էր նրանց յուրաքանչյուր խոսքի մեջ:
«Երբ այն տղաներին դատապարտեցին 6 ամսով ու վերադարձրեցին, մենք հույս ունեինք, որ մեր տղաներին էլ կդատապարտեն ու կվերադարձնեն։ Բայց ի՞նչ է նշանակում՝ մեկին դատապարտել 6 ամսվա, իսկ մյուսներին՝ 6 տարվա, եթե նրանք նույն խմբից են։ Մենք բացատրություն ենք պահանջում»։
«Այո, մեզ նկատել են, բայց անտարբեր անցել են կողքով, և դա վիրավորական է։ Մենք բոլորս այնքան հույս ունեինք ու հավատում էինք նրանց, ժողովրդի մեծամասնությունը ընտրեց այս կառավարությունը, իսկ ինչպե՞ս են նրանք հիմա վերաբերվում գերեվարված զինվորների մայրերին»։
«ՄԻԵԴ-ով եթե կարողանան տղաներին վերադարձնել, երկու տարի կտևի, իսկ արդյոք մենք ողջ կմնա՞նք այդ ընթացքում, մեր երեխաները ողջ կմնա՞ն»:
«Ոչ ոք ոչինչ չգիտի... Մենք չգիտենք, թե ով է զբաղվում այս հարցով... Ավինյանը մեզ տեսավ ու արհամարհեց, մենք նրանց հետաքրքիր չենք, զբաղված են աթոռներ բաժանելով»:
«8 ամիս է խաբում են մեզ, հիմա էլ մի սուտ կհորինեն, որ գնանք տուն, իսկ մի ամիս հետո նորից հավաքվենք»։
Գերիների հարազատների խոսքերը հաստատում են այն, ինչի մասին ողջ այս ընթացքում պնդել են փորձագետները. իշխանության ներկայացուցիչները և անձամբ Փաշինյանը պատերազմի ավարտից հետո առաջին ամիսներին բարձրագոչ խոստումներ էին տալիս գերության մեջ հայտնված զինծառայողներին վերադարձնելու վերաբերյալ։ Խոստանում էին՝ լավ իմանալով, որ ստում են, որ խաղում են հարյուրավոր մարդկանց զգացմունքների ու ցավի հետ։ Բայց դա պետք էր անձամբ իրենց՝ կրքերը մարելու և ժամանակ շահելու համար, և նրանք գիտակցաբար էին դիմում այդ հրեշավոր ստին։ Վաղուց արդեն հասկանալի է, որ կառավարությունում ոչ ոք լրջորեն չի զբաղվել գերիների խնդրով. այդ նուրբ հարցում ապիկարության, անիրազեկության և պրոֆեսիոնալներին դիմելուց համառ հրաժարման պատճառով։
Բայց գլխավորն այն է, որ հարցը հումանիտար ոլորտից տեղափոխվեց կեղտոտ ու ցինիկ առուծախի հուն, և դրանում մեղավոր է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ հավասարապես նաև պաշտոնական Երևանը։ Իսկ բացի այդ, գլխավորը նաև սարսափելի կասկածն է, որ ամեն ինչ ի սկզբանե ծրագրված էր. հայերին հանձնում էին հայկական տարածքների հետ միասին, որպեսզի հետո Ալիևը այդ հաղթաթուղթն էլ ունենար անվերջ պահանջների համար։
Հենց այստեղ է ամփոփված մոր այն հարցի պատասխանը, թե ինչու են նույն խմբից մեկին դատապարտել 6 ամսվա ազատազրկման ու վերադարձրել, իսկ մյուսներին՝ տվել 6 տարի ժամկետ, և նրանց վերադարձի մասին դեռ խոսք անգամ չկա։ Պարզապես Ալիևին պետք էին ականադաշտերի քարտեզները, որոնց դիմաց նա խոստացել էր վերադարձնել մարդկանց, ահա և 12 հոգու դատապարտեցին կես տարվա ազատազրկման, որպեսզի համարեն ժամկետը սպառված և, ձևական առիթ ունենան վերադարձնելու համար։ Եվ դա լավագույն ապացույցն է այն բանի, որ Բաքվի «Ֆեմիդան» գործ է սարքում և դատավճիռներ կայացնում՝ ելնելով բացառապես քաղաքական շահերից, և Ալիևի համար միևնույնն է, թե ինչպես դա կդիտվի կողքից։
Բավական էր Ադրբեջանը ստանար այդ քարտեզները, միանգամից հաջորդեցին բոլորովին այլ դատավճիռներ՝ հայ հասարակության վրա հոգեբանական ուժեղ ճնշում գործադրելու և անխուսափելի նոր զիջումների հետ նրան հաշտվել ստիպելու նպատակով։ Ընդ որում, փորձագետների կարծիքով, այս անգամ խոսքը կարող է վերաբերել ոչ թե քարտեզների, այլ տարածքների։ Պատկերացնել կրկին դերի մեջ մտած Փաշինյանին, որը երեսպաշտորեն ներշնչում է «հպարտ» քաղաքացիներին, որ տարածքները, իբր, ոչ մի արժեք չունեն մեր տղաների կյանքի համեմատ, համաձայնեք, շատ հեշտ է։
Մոր խոսքերից հետևում է իշխանությունների ևս մեկ սուտը. իբր՝ եթե հարցով զբաղվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ապա 2 տարի անց նրանք կվերադառնան։ Նման բան չկա ամենևին. նույնիսկ հրատապ ընթացակարգի արդյունքում ՄԻԵԴ-ի միջնորդությամբ գերու վերադարձին հասնելը գերբարդ խնդիր է։ Բացի այդ, դա արդիական և փոքրիշատե արդյունավետ կլիներ առաջին մեկ-երկու ամիսներին։ Իսկ եթե դիմում ներկայացվի սովորական կարգով, ինչպես արվում է, ապա Եվրադատարանի որոշմանը կարելի է սպասել տարիներով, ընդհուպ մինչև 10 տարի, բայց բնավ ոչ 2, ինչպես ծնողներին ներշնչել են այն մարդիկ, ում հետ նրանք հանդիպել են։
Ուրեմն ինչո՞ւ են այսօր ոչ միայն Փաշինյանը, այլև նրա կառավարության մյուս անդամները հրաժարվում նույնիսկ ոչ թե ընդունել ու լսել, այլ անգամ նկատել աստիճաններին նստած դժբախտ մարդկանց։ Այս հարցի պատասխանն էլ պարզ է. իշխանությունները պարզապես ասելիք չունեն նրանց. իշխանություններին վաղուց արդեն հետաքրքիր չեն ո՛չ գերիները, ո՛չ էլ նրանց ծնողները։ Իշխանություններն ամեն կերպ փորձում են բոլորին ստիպել մոռանալ ամեն ինչ ու փակել պատերազմի էջը, իսկ այդ մարդիկ, ասես կպչուն հիշեցում, «խանգարում» են իրենց։ Եվ դեռ ինչ-որ բան պահանջում Փաշինյանից ու ընկերախմբից, որոնք ողջ թափով զբաղված են երջանիկ «ապագայի» կառուցմամբ։ Նրանց չեն հետաքրքրում և ժամանակ չունեն այն մարդկանց համար, ովքեր դեռ սպասում են իրենց որդիներին, նրանք թքած ունեն, որ 9 ամիս անց դեռ ոչ բոլոր աճյուններն են հայտնաբերվել, նույնականացվել ու հողին հանձնվել: Նրանց չեն հետաքրքրում այն մարդիկ, ում Բաքվում ամեն օր տանջում, նվաստացնում ու անարգում են, կենդանի մարդկանց վերաբերվելով որպես առուծախի առարկայի, որոնց կարելի է փոխանակել քարտեզների, տարածքների և գուցե էլի ինչ-որ բանի հետ։
Փաշինյանն ու իր խունտան խորապես անտարբեր են նրանց հանդեպ, ովքեր իրենց մեղքով հայտնվել են դժոխքում և հույս չունեն դուրս գալ այնտեղից, եթե միայն հրաշք չկատարվի։ Փաշինյանն ու իր խունտան գիշերը հանգիստ են քնում, թեև խոսքը ոչ թե ալիևյան «զբոսայգու» մանեկենների, այլ ամեն պահ տառապող հայրենակիցների մասին է, որոնց իրենք են դատապարտել թուրքի գերին լինելու սարսափի, իսկ նրանց հարազատներին՝ անվերջ սպասման տառապանքի։ Եվ եթե նախընտրական հանրահավաքներում Փաշինյանը հիշում էր նրանց մասին, հանդիպում հարազատների հետ և կեղծավորաբար ստում նրանց, եթե ընտրություններից առաջ Ալիևը թեթևակի աջակցում էր իր յուզգյարին՝ վերադարձնելով 15 հոգանոց խումբը, ապա հիմա գերիների հարցը Փաշինյանի համար գործնականում գոյություն չունի։
Դրա համար էլ հարազատները չգիտեն, թե ում դիմեն։ Պաշտպանության նախարարությունը դեռևս մայիսին հրապարակավ հրաժարվեց գերիների խնդրից՝ բոլորին շոկի մեջ գցելով։ Ստեղծվեց մի ինչ-որ հանձնաժողով՝ Ավինյանի գլխավորությամբ, որն իբր զբաղվում էր հարցով, բայց կառավարության նոր կազմում ո՛չ նա, ոչ էլ հանձնաժողովը չկան։ Թե ով է այսօր աշխատում այդ ուղղությամբ, չգիտի, ամենայն հավանականությամբ, ոչ ոք։ Ըստ երևույթին, ոչ ոք չի զբաղվում:
Այստեղից մեկ հարց արդեն իրենց՝ հարազատներին. եթե ավելի քան կես տարի ձեզ ստել են նախքան ընտրությունները, ինչպե՞ս կարելի էր ընդհանրապես հավատալ այդ ստախոսներին ու շարունակել ապավինել նրանց։ Բոլորովին չէինք ցանկանա հանդիմանել տառապյալ մարդկանց, բայց դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է մինչև հիմա հավատալ նրանց, ովքեր այդքան հրեշավոր կերպով ստել են պատերազմի բոլոր 44 օրերին, և նույնիսկ քվեարկել դրանց օգտին։
Գերիների ծնողների բացարձակ անտեսում, որոնց նախքան ընտրությունները խոստացել էին վերադարձնել իրենց որդիներին. ահա՛ այս իշխանության դեմքը, «ժողովրդի սրտի վարչապետի», «փրկչի» դեմքը, որը խորապես թքած ունի գերության մեջ հայտնված հայրենակիցների վրա, նրա նախկին փոխվարչապետի դեմքը, որը դեռ մի քանի ամիս առաջ օդանավակայանում հպարտ դիմավորում էր այլոց ջանքերի շնորհիվ վերադարձող գերիներին, փաշինյանյան մյուս բոլոր ուսապարկերի դեմքը, որոնք նախկինում եռանդագին ձևացնում էին, թե մտահոգ են, իսկ այսօր իրենց մեջ չեն գտնում նույնիսկ տարրական խղճահարության զգացում, որպեսզի գոնե մոտենան ու կարեկցանք հայտնեն հայրենակիցներին։
Չէ՞ որ արդեն ստացել են նրանց ձայները, իսկ մնացյալ ամենը ուսապարկերին չի վերաբերում։ Ասված է, չէ՞, պարզ ու բացահայտ. գերիների հարցով դիմեք Ալիևին, դե, կամ ծայրահեղ դեպքում՝ Մուրադովին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.