Սերգեյ Շոյգու. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, այսօր ասել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս ռազմական ոլորտում համագործակցության զարգացմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ շրջանակում։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,- ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Սերգեյ Շոյգուն։
Նա նաև նշել է, որ Հայաստանում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազան հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր։
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում»,- ասել է Սերգեյ Շոյգուն։
Արշակ Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդին անվտանգության իրական շոշափելի արդյունք է տալիս»։
«Այսօր Ռուսաստանը զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք սերտ և արդյունավետ համագործակցության»,- ասել է նա, տեղեկացնում է Mediamax.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.