Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿԱ ԵՐԵՔ ԲԱՌ, ՈՐՈՆՑԻՑ ԴՐԱՆՔ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԵՎ ՆԻԿՈԼ
Օրվա ավարտին մի քանի կարևոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։
1. Ակնհայտ է, որ դավադիր իշխանությունների գերնպատակն է բերել ԱԺ-ն իրենց պատկերացրած «կոնստրուկտիվ» դաշտ, որտեղ չի խոսվի խայտառակ պարտության, զոհերի, կորուստների և իրենց գործած հանցավոր սխալների և դիտավորյալ արարքների մասին։
2. Ակնհայտ է, որ այս օրակարգի մեջ ընդդիմությունը չպետք է մտնի։ Ընդդիմադիր գործունեության բացառիկ նպատակը պետք է մնա կապիտուլյանտին իշխանազրկելը, ինչին հասնել չի ստացվի «կոնստրուկտիվիզմի» թակարդը ընկնելու դեպքում։
3. Ակնհայտ է, որ կա երեք բառ, որոնցից դրանք ընկնում են ցնցումների մեջ. կապիտուլյացիա, կապիտուլյանտ և Նիկոլ։ Եվ երիցս կեցցե Աննա Մկրտչյանը իշխանավորների «կոշտուկները» հմտորեն, պարբերաբար և հուժկու տրորելու համար։ Ոմանք դա, գուցե իրենց նեղ անձնական ընկալումներից և շահերից, կհամարեն շոու, ու կսխալվեն։ Քանզի շոուն ձև է, սկանդալային գործողություններն են, օրինակ, կոյուղաջրեր ցպնելը։ Ըսկ սրիկային «կապիտուլյանտ Նիկոլ» ասելը ձև չէ, այլ դրան տրված միակ ճշգրիտ և համապարփակ դիագնոզը, բովանդակությունը, ճշմարտությունը։ Ավաղ, հետընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում ոմանք փոխում են իրենց բառամթերքը, և սրա պատճառների մասին մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ։
4. Ես նույնպես խորհրդարանում չեմ։ Որովհետև չեմ ուզել առաջադրվել։ Բայց չեմ համարում, որ եթե ես այդտեղ չեմ, ապա խորհրդարանի ընդդիմությունը վատն է։ Վերջիվերջո, ես ու իմ բազմաթիվ գործընկերներ արդեն ապացուցել ենք, որ ունակ եք և կարող Հայաստանում քաղաքական օրակարգի վրա ազդել՝ չունենալով և ոչ մի պաշտոն։ և ոչինչ և ոչ ոք ինձ չի խանգարելու դա անել նաև հիմա և ապագայում։
5. Անշուշտ, ընդդիմության ոչ բոլոր քայլերն են իմ սրտով։ Շատ հարցերի շուրջ ունեմ այլ կարծիք։ Բայց չեմ պատրաստվում իմ քննադատությունը հանրայնացնել, այլ տեղ եմ հասցնում համեստ կարծիքս կոնկրետ գործիչների հետ խոսելով։ Իդեպ, ճիշտ այդպես եմ վարվել «17»-ի գործողությունների ժամանակ, երբ ես, ի տարբերություն շատերի, չունեի խոսափող։ Ուստի հաջողություն եմ մաղթում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններին։
Եվ վերջում, ինչպես կասեր դասականը. Будем любить искусство в себе, а не себя в искусстве.
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.
-
2025-07-30 10:37
Планы турок не изменились, по их мнению, сейчас самое время для реализации этих планов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов.
-
2025-07-30 10:03
Великий ОванесТуманян говорил, что своим ходом Россия не уничтожает народы, а освобождает, - пишет на своей странице в Фейсбук руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.
-
2025-07-30 09:31
"У каждого есть личная жизнь", - так отреагировал специалист по международному праву, правозащитник Ара Казарян на заявление Никола Пашиняна, что "у Католикоса нет личной жизни", пишет aravot.am. По словам правозащитника, решать, о чем можно говорить, должна публичная власть, а не единолично какой-то политический деятель. Публикацию полностью приводим ниже.