Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱԹԱՓԵԼ ԱՐՑԱԽՆ
Ադրբեջանը փորձում է ոչ ակտիվ պատերազմական գործողությունների միջոցով Արցախը հայաթափել: Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին:
«Արցախի բնակչությունը կարծես թե վերադառնում է բնակության, այդ իսկ պատճառով Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, որ Արցախում ապրելը վտանգավոր է, որպեսզի այդկերպ հասնի հայաթափման նպատակին»,- նկատում է փորձագետը:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Արցախը հայաթափելու նպատակն է փախստականների հնարավոր վերադարձի և հանրաքվեի անցկացման դեպքում բացարձակ մեծամասնություն ունենալ և Արցախի կարգավիճակի հարցը ցանկալի ձևով լուծելու, կարգավիճակի հարցը փակելու համար ստանալ անհրաժեշտ իրավական հիմքեր:
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումների և իրավիճակը լարելու միջոցով փորձում է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերակատարությունը ստվերել:
«Փորձ է արվում Ռուսաստանին հակամարտության կողմ դարձնել և վերջինին ոչ չեզոք դարձնելու հիմքով, ինչու չէ, թուրք խաղաղապահների ներգրավման հարց առաջ քաշել: Եթե թուրք խաղաղապահներ հանկարծ հայտնվեն Արցախում, այնտեղ հայերը, բնականաբար, չեն բնակվի, իսկ այդ դեպքում կկարողանան հանրավքեի միջոցով իրավական լուծում տալ խնդրին»,-նշեց Հովհաննիսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.