Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ Ի ՎՆԱՍ ԱԺ-ԻՆ ԵՆ
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ականատես ենք լինում Ազգային ժողովի ղեկավարության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված կամայականությունների, ինչը բացարձակապես ընդունելի չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ լրագրողական օթյակ լրագրողների մուտքն արգելելու միջադեպին։
«Խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի մյուս սահմանափակումները ևս ընթացակարգային ճանապարհով չեն սահմանվել, այսինքն՝ իմ պատկերացմամբ՝ որոշումներն ընդունվում են այն բանից հետ, որբ սահմանափակումներն արդեն իսկ պրակտիկորեն կիրառվում են։ Ինչպես նշել ենք օրերս հրապարակված հայտարարության տեքստում, խորհրդարանի ղեկավարությունը պարտավոր է չեղարկել ընդունված սահմանափակումները, կազմակերպել ներառական քննարկումներ՝ առաջին հերթին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ։ Միայն դրանից հետո փոխըմբռնման և կառուցողական դաշտում սահմանել լրագրողների աշխատանքը կարգավորող ռեգլամենտները», - նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Բորիս Նավասարդյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց խորհրդարանի ղեկավարությունը կհասկանա՝ լրագրողների նկատմամբ սահմանափակումներն ի վնաս իրեն են։
«Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցողական մոտեցում ակնկալել։ Կարծում եմ՝ իրավիճակին վաղ թե ուշ կանդրադառնա նաև միջազգային հանրությունը», - ասաց Բորիս Նավասարդյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.