Վիրավորված զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուն աջակցություն կստանա
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում և հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուն պետությունից աջակցության կստանա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին նախատեսվում է տրամադրել աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Առավելագույն ժամկետը կլինի մեկ տարի։ Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը նաև հայտնեց, որ ծրագրի գործարկման ու դրա հնարավոր մեծ պահանջարկի դեպքում ծրագիրը կարող է վերաձևակերպվել զբաղվածության առանձին ծրագրի` առանձին ֆինանսավորմամբ։ Իսկ այս տարի այն կիրականացվի զբաղվածության կարգավորման 2021 թվականի պետական ծրագրին բյուջեի շրջանակներում հատկացված գումարներով։
Կառավարությունը հաստատեց առաջարկվող ծրագիրը։ Այն կտարածվի 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.