Սանոսյան․ Ապաշրջափակման դեպքում երկաթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով, Իջևանով
Ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրներին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` խոսելով կոմունիկացիաների բացման մասին։
«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։ Սանոսյանը նշեց նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։
«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: