Աննա Գրիգորյան․ Իշխանությունները հասան Կապանի ղեկավարին
Սյունիքի քաղաքների նախկին և ներկա ղեկավարների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նա արձանագրեց Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի քաղաքապետերի նկատմամբ շարունակվող հետապնդումը: «Հերթը հասավ Կապանին: Գևորգ Փարսյանը ընտրվել է 2018 թվականին, նրա մանդատը կավարտվի 2023 թվականին: Ընտրություններից առաջ խնդիրներ չկային: Ընտրություններից անմիջապես հետո խորհրդի վեց անդամ միաժամանակ որոշեց, որ այլևս չի ցանկանում լինել խորհրդի կազմում, ամբողջ գործընթացը նոր ընտրությունների է գնում: Ինչո՞ւ եք ցանկանում ամեն կերպ չեզոքացնել Սյունիքի ղեկավարներին»,- հարցրեց Աննա Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ իշխող կուսակցության ղեկավարության կողմից ընդունված որոշումների արդյունքում Կապանը վտանգված է. դեպի Կապան տանող ճանապարհները գտնվում են ադրբեջանցի զինվորների հսկողության տակ, օդանավակայանի մոտ ադրբեջանցիներ են կանգնած, M2 ճանապարհը նրանց նշանի տակ է:
«Ստեղծված պայմաններում իշխանությունները փոխանակ մտածեն, թե ինչ անել անվտանգության ապահովման համար, զբաղված են նրանով, թե ինչպես և ումով փոխարինեն համայնքի ղեկավարին: Ընդ որում, նրան, ով վերջին 3 տարվա ընթացքում ջանք չի խնայել քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Գևորգ Փարսյանն իմ ընկերն ու բարեկամը չէ: Շատ պատգամավորներ ևս կապանցի են, եթե նրանք մի կողմ դնեն քաղաքական նպատակահարմարությունը, կխոստովանեն նրա աշխատանքը»,- վստահ է պատգամավորը: Նա հիշեցրեց իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունը, որ քաղաքական հակառակորդները պետք է լքեն իրենց պաշտոնը: «2018-ին Փարսյանը հաղթեց «ՔՊ»- ի ներկայացուցչին: Թվում է, թե ինչ-որ մեկը չի կարողանում մոռանալ դա: Ժողովրդավարության մասին ձեր պատկերացումներն են փոխվել, թե՞ մենք վաղուց արդեն չենք ապրում ժողովրդավարության պայմաններում»,- եզրափակեց պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.