Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՐՈ՞Ք ՁԵՐ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ ԻՆՁ ՆԵՐՔԱՇԵԼԸ
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ականների կողմից ԱԺ-ում իր մասին հնչեցրած հայտարարություններին.
«Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս և այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգևել նաև անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ:
Ամառային այգում զբոսնելիս` միշտ կանգ եմ առել մեծ առակագիր Կռիլովի հուշարձանի մոտ (1855թ.): Դասականը շրջապատված է սերունդներ դաստիարակած իր հերոսներով: Այստեղ են և՛ անկախ նստելակարգից նվագել չկարողացող ավանակն ու կապիկը («а вы, друзья, как не садитесь, все в музыканты не годитесь»), և՛ արծվի կողմից սոխակ հռչակված կկուն («кукушку соловьем честить я мог заставить, но сделать соловьем кукушку я не мог»), և՛, իհարկե, փղի վրա հաչացող բոլորին հայտնի Մոսկան («Эх, Моська, знать она сильна, коль лает на слона...»):
«Առանց մտածելու սովորելն անօգուտ է, իսկ առանց սովորելու մտածելը` վտանգավոր» (Կոնֆուցիոս, 5րդ դար ք.ա.): Գոնե մի փոքր սովորե՛ք, կարդացե՛ք, նոր փորձեք մտածել, առավել ևս` խելացի մտքեր արտաբերել: Զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով և ինքս ինձ մտածում` արդյո՞ք ճիշտ եք հաշվարկել և իրո՞ք ձեր շահերից է բխում քաղաքական բանավեճի մեջ ինձ ներքաշելը:
Հինգ անգամ կրկնված անհեթեթությունը չլսելու տվեցի, բայց Ամերիկայում ասում են` Beware of your wishes, they might come true…. Ինչպես Իգիթյանն ասաց Գորբաչովին. «Ձեր օգնականին խնդրե՛ք, կթարգմանի»»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել պատգամավորներ Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Հայկ Մամիջանյանին. «Ձեր ընկերական վերաբերմունքն ու համատեղ անցած ճանապարհն արժևորելը չափազանց պարտավորեցնող են ինձ համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 09:59
"Будущее, построенное вокруг оси России и Ирана как основных игроков региональной безопасности, нестабильно и нежелательно, в том числе для правительств Армении и Азербайджана". Бывший заместитель госсекретаря США по делам Европы и Евразии Джеймс О’Брайен
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.