Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է՝ ՈՐԵՎԷ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԻ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մակարդակում շարունակվում են, և այժմ ՀՀ վարչապետի կողմից հնչում է պաշտոնական դիմում՝ դրանք շարունակելու հանրության համար տեսանելի և լսելի կերպով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։
«Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանավոր պայմանավորվածություններ կան, որոնց իրագործման ինչ-որ փուլում անհարթություններ են առաջացել։ Եվ հիմա ՀՀ ղեկավարն, ըստ էության, մեսիջ է ուղարկում, որ Հայաստանը պատրաստ է կրկին վերսկսել բանակցությունները։
Բայց եթե Փաշինյանն այսօր հստակ ասեր, թե ինչ նախապայմաններով է հայկական կողմը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցությունների, օրինակ, ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքից հանելու պայմանով, դա կհնչեր որպես զուտ առաջարկ, այլ ոչ թե որպես խնդրանք։ Բայց քանի որ նախապայմաններ չեն առաջադրվել, ուրեմն կարելի է ենթադրել, որ Հայաստանն ուղղակի մեսիջ է ուղարկում Ադրբեջանին՝ ակտիվացնելու որոշակի գործընթացներ», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի, իսկ Զինված ուժերը զարգացնում է հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, ուղիղ կերպով Ադրբեջանին հասկացնում է, որ ինքը որևէ պահանջ չունի, և ՌԴ-ի կողմից հայկական սպառազինության արդիականացման բարձրագույն հավաստիացումը որևէ վտանգ չի ներկայացնում։
«Այսօր կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած այն միտքը, որ հայկական կողմը տարածքային պահանջներ չունի, ևս նախապայմաններից հրաժարվելու շարքից է», - ասաց Վիգեն Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.