Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստը։
Նշվում է, որ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին։ Այդ ժամերին ադրբեջանական զինուժը ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.