Последние новости

«Ժողովուրդ»․ ԿԱՊԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնն իրենով անելու նպատակ ունի:

Երեկ այս մասին խոսեց նաև ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում:

«Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ գործընթացն է իրականացվում: Ավագանու 15 անդամներից 8–ն արդեն հրաժարական են ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ»,– գրում է թերթը:

Պարբերականը երեկ փորձել է տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասել է, թե հիմա հստակ որոշում չկա կայացված. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որևէ հստակ բան այս պահին որոշված չէ»,– նշել է նա:

Դանիելյանը վստահեցրել է, որ լիովին ներգրավված է լինելու նախընտրական գործընթացին։

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ