Последние новости

Սարսափելի պայթյուն Վորոնեժում. ի՞նչ է կատարվել դեպքի վայրում

Ողբերգության մասին հայտնի դարձավ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան։ Նախնական տվյալներով՝ պայթել է ավտոբուսի գազի բալոնը։

 


Վորոնեժում ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է մահացել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Ըստ Ռուսաստանի առողջապահության նախարարության` պայթյունի հետևանքով 19 մարդ Է տուժել։

«Ցավալի լուր, հիվանդանոցում մահացել է 1966թ. ծնված ևս մեկ տուժած։ Ցավակցում եմ հարազատներին ու մերձավորներին: Ինչպես խոստացել եմ, ավելի ուշ մանրամասն կպատմեմ, թե ինչ նյութական օգնություն կհատկացվի նրանց, ովքեր հայտնվել են այդ փորձանքի մեջ», - իր Telegram-ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավարը:

Երեկ երեկոյան Վորոնեժում պայթել է «ՊԱԶ» մակնիշի երթուղային ավտոբուսը։ Հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ