Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են ինսուլտային նշաններ։ Այս մասին այսօր «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստում հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով իր պաշտպանյալի բացակայության պատճառը։
«Բժշկական փաստաթղթերը կինն ասել է, որ այօր կբերի, բայց այս պահի դրությամբ դեռ չի բերել։ Հենց որ բերի, ես դատարանին կներկայացնեմ»,– ասաց Ալումյանը։
Դատավորի հարցին, թե ներկա պահին ի՞նչ վիճակում է Շիրխանյանը, անշա՞րժ է, կարողանո՞մ է խոսել, Ալումյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դատարան գալ չի կարող»։
Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող այլ մանրամասներ հայտնելու համար Ալումյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ։ Դատավորը բավարարեց փաստաբանի առաջարկը և լրագրողներին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.