Последние новости

Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ թալիբների հետ որևէ գործարքի չի գնա

Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ թելադրված գործարքներ չի կնքի արմատական ​​թալիբների հետ, հաղորդում է Ariana News-ը:

Սալեհն ընդգծել է, որ սկզբունքորեն վճռական է «չընդունելու թալիբների հետ հանգամանքներով պարտադրված որևէ գործարք» և համոզված է, որ թալիբները պարտվելու են»:

Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆա Աթմարան հաստատել էր, որ Քաբուլն առաջարկել է «Թալիբան»-ին համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման հարցում, սակայն զինյալները չեն ընդունել իշխանությունը կիսելու և հրադադարի մասին Քաբուլի առաջարկը՝ ասելով, որ իրենց նպատակն իսլամական կառավարություն ստեղծելն է:

Ուրբաթ թալիբները վերահսկողություն են հաստատել Տարինկոտ քաղաքի (երկրի կենտրոնական մասում գտնվող Ուրուզգան նահանգի կենտրոն) վրա, իսկ ավելի ուշ գրավել են Պուլի-Ալամ քաղաքը (արևելյան Լոգար նահանգի կենտրոն), տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ