Последние новости

Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ` քննարկելով գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

«Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ