Последние новости

Հայկական մեղրի արտահանման ծավալները կտրուկ աճել են

Կտրուկ ավելացել են Հայաստանից մեղր արտահանելու ծավալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ

նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա»,– նշված է հաղորդագրության մեջ

Ավելացել է նաև մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն է մեղր արտահանում։

Հայկական մեղրը ութ երկիր է արտահանվում` ԱՄՆ, Բելգիա, Կանադա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Օման, Սուրինամ, Ռուսաստան, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ