Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ․ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀՈԽՈՐՏՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ԵՆՔ ՆՐԱ ՀԵՏ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ
Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը դատապարտել է նախահարձակ հակառակորդին արժանի պատասխան տալու փոխարեն՝ նրա հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնելը։ Ֆեյսբուքյան իր էջում Հասրաթյանը գրել է․
«1994-ի մայիսին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելուց հետո, պաշտոնական Բաքուն, տասնամյակներ շարունակ շփման գծում նախաձեռնելով տարբեր սադրանքներ, շտապում էր կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա… Նպատակը պարզ էր ու հասկանալի. հակառակորդը դրանով ցույց էր տալիս, որ ինքն անհաշտ է ստեղծված իրավիճակի հետ և, որ հեռանկարում պատերազմի վերսկսումն անխուսափելի է…
Այսօր, երբ թվում է (գոնե Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները լսելուց), թե տասնամյակներ ձգվող հակամարտության ելքը որոշված է, այդուհանդերձ, նույն հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ոչ միայն շարունակում է իր նախահարձակ սադրիչ գործողությունները, այլև կատարվածի մեղքը շտապում է բարդել հայկական կողմի վրա և դրան զուգահեռ հոխորտում «պատասխան գործողություններ ձեռնարկելու» մասին…
…Իսկ մենք այս պայմաններում բավարարվում ենք պաշտոնական հաղորդագրություններ տարածելով և, որ շատ ցավալի է, նախահարձակ հակառակորդի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով… Այնինչ, իրական խաղաղությունը գալիս է այն դեպքում, երբ դու ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է քո հակառակորդը… Իսկ դա ամենից առաջ հաղթողի արժանապատվությունն է…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.