«Դավինչի» գործակալությունը տոմսեր է վաճառել, բայց թռիչքներ չեն եղել. քրգործ է հարուցվել
«Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքներով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկանում ենք քննչական կոմիտեի ֆեսյբուքյան էջից։
Հայտնել էինք, որ երեկվանից մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են «Դավինչի» ընկերության գրասենյակի մուտքը՝ պահանջելով հանդիպում ղեկավարության հետ, իրենց գումարների վերադարձ և բարոյական վնասի փոխհատուցում։ Քաղաքացիները պնդում են, որ ընկերությունն իրենց տարբեր ուղղություններով ուղեգրեր է վաճառել, որոնք գործնականում կեղծ են եղել։
«Օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել, որ «Դավինչի» տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն)։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածների, ինչպես նաև գործակալության տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.