Աշրաֆ Ղանի․ Կոտորածը կանխելու համար որոշեցի հեռանալ
Աֆղանստանի նախագահի պաշտոնից հեռացած Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իրենք պատրաստվել են հարձակվել Քաբուլի վրա, սակայն որոշել է հրաժարական տալ՝ կոտորածը կանխելու համար, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Թալիբանը» հստակ հասկացրեց, որ պատրաստ է հարձակվել ամբողջ Քաբուլի վրա ... ինձ տապալելու համար: Կոտորածը կանխելու համար որոշեցի հեռանալ», - Facebook-ում գրել է Ղանին:
«Թալիբանը» զենքով շահեց դատավարությունը և այժմ պատասխանատու է իր հայրենակիցների պատվի, ունեցվածքի և ինքնապահպանման համար: Սակայն նրանց չհաջողվեց սրտեր նվաճել: Պատմության մեջ երբեք բիրտ ուժը որևէ մեկին լեգիտիմություն չի տվել և երբեք չի տա: Այժմ նրանք կանգնած են նոր պատմական փորձության առջև՝ կա՛մ կպահպանեն Աֆղանստանի անունն ու պատիվը, կա՛մ առաջնահերթությունը կտան այլ վայրերին ու ցանցերին», - նշել է նա՝ հավելելով, որ շարունակելու է «ծառայել իր ժողովրդին», տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ Ղանին հեռացել է երկրից: Պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որ երկիր է նա ուղևորվել: ԶԼՄ-ների տարբերակների թվում են Տաջիկստանը, Ուզբեկստանը և Օմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.