«Թալիբանը» վերահսկողություն է հաստատել Քաբուլի բոլոր շրջանների վրա
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Քաբուլի բոլոր շրջանների վրա: Այս մասին Ariana News-ին հայտնել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:
«Քաբուլում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել, [մեր] ուժերը հասել են քաղաքի բոլոր շրջանները», - հեռուստաալիքը մեջբերել է Մուջահիդի խոսքերը:
Թալիբները, Al Arabiya-ի փոխանցմամբ, կիրակի երեկոյան առանց մարտերի մտել են Քաբուլ և զբաղեցնում են կառավարական ուժերի կողմից լքված պետական հաստատությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը: Թալիբները հայտարարել են, որ «մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ իրենց ձեռքը կվերցնեն մայրաքաղաքի կառավարումը», փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին, Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը հայտարարել է Քաբուլում պարետային ժամ սահմանելու մասին, որը սկսվելու է տեղական ժամանակով 21:00-ին` սադրանքները ճնշելու և մայրաքաղաքի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.