Թրամփ. Այն, ինչ Բայդենն արեց Աֆղանստանի հետ, կլինի ամենամեծ պարտություններից մեկն ԱՄՆ պատմության մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի գործողությունները պատմության մեջ կմնան որպես Միացյալ Նահանգների ամենամեծ պարտություններից մեկը: Հաղորդում է USA Today-ը:
«Այն, ինչ Ջո Բայդենն արեց Աֆղանստանի հետ, լեգենդար է: Դա կլինի պատմության ամենամեծ պարտություններից մեկը: Ժամանակն է, որպեսզի Ջո Բայդենը խայտառակ կերպով հրաժարական տա Աֆղանստանում կատարվածը թույլ տալու համար, ինչպես նաև` COVID- ի հսկայական ալիքը, սահմանային աղետը, էներգետիկ անկախության փլուզումը և մեր խեղված տնտեսությունը: Դա մեծ գործ չի լինի, քանի որ նա օրինական կերպով չի ընտրվել»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրավիճակն Աֆղանստանում այսպես է զարգացել Սպիտակ տան «ոչ կոմպետենտության» պատճառով:
«Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի առանց կռվի մտան Քաբուլ և սկսեցին գրավել կառավարական ուժերի կողմից լքված կառավարական հաստատությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարեցին Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում վերահսկողություն սահմանելու մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.