ԱՄՆ-ն կընդլայնի իր զինծառայողների ներկայությունն Աֆղանստանում` հասցնելով 6 հազարի
Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը 48 ժամվա ընթացքում կհասցվի 6000-ի, նրանց միակ առաքելությունը կլինի աջակցությունն ամերիկացիներին և աֆղաններին երկրից տարհանելու ջանքերին:
«Ներկայումս մենք ավարտում ենք Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք քայլերը՝ քաղաքացիական և ռազմական չվերթներով Աֆղանստանից ԱՄՆ և դաշնակիցների անձնակազմի տարհանման համար: Առաջիկա 48 ժամվա ընթացքում մենք մեր անվտանգության ներկայությունը կընդլայնենք մինչև գրեթե 6000 զինծառայող, առաքելությունը կկենտրոնանա միայն այդ ջանքերին նպաստելու և օդային երթևեկության նկատմամբ վերահսկողություն ստանձնելու վրա: Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք Աֆղանստանում բնակվող հազարավոր ամերիկացի քաղաքացիների, ինչպես նաև ԱՄՆ տեղական աշխատակիցների:
Եվ մենք կարագացնենք ԱՄՆ-ի հատուկ միգրացիոն վիզաների իրավունք ունեցող հազարավոր աֆղանացիների տարհանումը, որոնցից գրեթե 2000 -ը արդեն ժամանել են ԱՄՆ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Բոլոր կատեգորիաների դեպքում աֆղանստանցիները, ովքեր անվտանգության ստուգում են անցնում, կշարունակեն տեղափոխվել անմիջապես ԱՄՆ»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.