Քաբուլի օդանավակայանում քաոս Է տիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի քանի մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:
«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ դա տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց ամբոխը դուրս Է եկել թռիչքային գոտի: Аl-Jazeera հեռուստաալիքը հաղորդել Է, որ օդանավակայանում քաոս Է տիրում. տեղի բնակիչները, որոնք երկյուղում են թալիբներից, կուտակվել են միակ օդանավակայանի մուտքի մոտ, որը նույնպես գերբեռնված Է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներով: Նրանց դուրս են բերում ուղղաթիռներով:
Աֆղանստանից ԱՄՆ-ի զինվորականների դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում Է սկսել կառավարական զորքերի վրա և օգոստոսի կեսերին գրավել բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Նախօրյակին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Հանրապետության ղեկավար Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները և հեռացել երկրից:
«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուհամեդ Նայիմին հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, իսկ պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.