Ուրուգվայը դեսպանություն է բացում Հայաստանում
Գնահատելով վերջին երեսուն տարվա ընթացքում համատեղ աշխատանքի ձեռքբերումները` Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:
Ուրուգվայցի նախարարն արձանագրեց, որ երկու երկրները կապված են խոր բարեկամական հարաբերություններով, որոնք ծնվել են ոչ ամենաբարենպաստ պայմաններում: «Ուրուգվայը կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն բոլոր նրանց համար, ովքեր նոր հորիզոններ էին փնտրում իրենց եւ իրենց ընտանիքների համար»,- հիշեցրեց նախարարը: Նա ողջույններ փոխանցեց իր երկրի նախագահի կողմից:
«Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն ամբողջ աշխարհից տաղանդավոր եւ աշխատասեր մարդկանց համար, եւ հայ համայնքը հարստացրեց Ուրուգվայը` հիանալի ինտեգրվելով ուրուգվայական հասարակությանը»,- ասաց Ֆրանցիսկո Բուստիժոն` նշելով ուրուգվահայերի հաջողությունները քաղաքականության, սպորտի, լրագրության, բիզնեսի ոլորտում:
Նրա խոսքով` կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում: Կրթության ոլորտում աշխատանքը կոչված է խորացնել Ուրուգվայի պետական համալսարանի եւ Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Դա հնարավորություն կտա ուսանողների եւ ուսուցիչների փոխանակում կազմակերպել, ինչպես նաեւ` հայերենի ուսուցում Ուրուգվայի համալսարանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.
-
2025-06-09 12:36
Член партии «Айреник» («Отечество») и адвокат Арсен Бабаян выступил с критикой действий властей в отношении Армянской Апостольской Церкви и её духовного лидера.