Ներկայացվել են ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուները
Օգոստոսի 16-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը, տեղեկացնում է YerevanToday-ը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձևի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրին ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:
ԱԺ տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 17:39
Мне предлагали большие деньги за съемки фильмов против армян, но я отказался. Об этом в эксклюзивном интервью Новости Армении - NEWS.am заявил всемирно известный сербский режиссер и музыкант Эмир Кустурица.
-
2025-04-11 17:37
Президент России Владимир Путин сегодня встретится со спецпосланником президента США Стивом Уиткоффом, сообщил пресс-секретарь российского лидера Песков.
-
2025-04-11 16:38
Спецпосланники лидеров США и РФ 11 апреля провели встречу в Санкт-Петербурге, сообщает Интерфакс.
-
2025-04-11 16:33
Турция планомерно продолжает процесс нормализации отношений с Арменией, заявил Эрдоган на встрече с азербайджанским коллегой Алиевым на полях дипфорума в Анталье, сообщaет Anadolu.