Последние новости

Ղազինյան. Ալիևին իշխանությունների նոր արձագանք չի լինելու

«Հայաստան» խմբակացության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Բոլորը սպասում են Ալիևի հարցազրույցին Հայաստանի իշխանությունների արձագանքին:

Շատ իզուր, նոր արձագանք չի լինելու, քանի որ արդեն եղել է, ուղղակի դուք չեք նկատել:
Եթե ցանկանում եք հասկանալ Հայաստանի իշխանության դիրքորոշումը Ալիևի առաջ քաշած նախապայմանների ու պահանջների վերաբերյալ, ապա պետք է դիտել (կարդալ) սույն թվականի օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Իսկ փաստը հետևյալն է.

Ադրբեջանը Հայաստանի առջև դրել է խաղաղության հաստատման մի քանի պահանջներ, որոնց հետ Հայաստանի իշխանությունը համաձայն է և հետևողականորեն կյանքի է կոչում այդ պահանջները:

Իսկ թշնամու պայմաններով խախաղությունն արդեն ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է...»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ