Ուզբեկստանն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել սահմանը խախտելու փորձ կատարելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է News.am-ը:
«Օգոստոսի 15-ին Սուրխանդարիայի մարզի Շերաբադ շրջանում Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը ճնշել են Ուզբեկստանի օդային սահմանն անօրինական կերպով հատելու փորձն աֆղանական ռազմական ինքնաթիռի կողմից»,- ասել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես նշվել է ՊՆ-ում, նախնական տվյալներով, զոհեր չկան: Միաժամանակ «Gazeta.uz»-ը նշում է, որ երկու աֆղան զինծառայող տեղափոխվել են Շտապ բժշկական օգնության հանրապետական գիտական կենտրոնի Թերմեզի մասնաճյուղ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».