Փաստաբան Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
Առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Սիմոն Բաբայանը:
«2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը:
Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման և զարգացման բարդ գործընթացին: Ձեզ հետ միասին հաղթահարել ենք փաստաբանության առջև կանգնած բազում մարտահրավերներ և սպառնալիքներ:
Այսօր փաստաբանությունն ակտիվ զարգացման շրջափուլում է: Տարիների ընթացքում Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ և այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձևավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր:
Հասարակությունն օր-օրի ընկալում է փաստաբանի առաքելությունը, նրա դերը իրավունքների պաշտպանության գործում: Հանդիսանալով իրավական պետության արդարադատության համակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ փաստաբանական ինստիտուտն ամրագրվել է նաև երկրի Սահմանադրությամբ:
Մեր ինստիտուտի առջև ծառացող մարտահրավերներն այսօր էլ քիչ չեն, և դրանք անհրաժեշտ է հաղթահարել:
Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն»,- գրել է փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:34
В Ереване 6 июня на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении прошли сразу две акции. Одна была против визита спикера Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентины Матвиенко, а другая – в поддержку российского присутствия в Армении и сотрудничества Еревана с Москвой.
-
2025-06-06 13:04
Вокруг государственных институтов Арцаха сложилась сложная ситуация. Секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook отмечает, что действующие в Армении власти различными каналами и средствами воздействия препятствуют реализации предусмотренных Конституцией Арцаха процессов.
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.