Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ ՍԵՐՏԱՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է կարծիքներին, ըստ որոնց Հայաստանը պետք է ապավինի Արևմուտքի օժանդակությանը։ Վերլուծելով Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ նա ընդգծել է տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարման կարևորությունը։
«Մշտապես նշել եմ, որ անկախ որոշակի շահերի համընկման փաստից, Կովկասում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը մնում է Թուրքիան։ Եվ պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ռուսական և թուրքական զորքերը կանգնած են իրար դիմաց։
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ռուս-թուրքական մրցակցությունը նոր երանգներ է ստանում։
Ադրբեջանի ղեկավարն իր վերջին հարցազրույցում հերթական անգամ ընդգծեց «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի կարևորությունն ու նշեց, որ աշխարհում չկան ուրիշ երկու երկրներ, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի նման սերտաճած են։ Միևնույն ժամանակ նա ուղիղ իր դժգոհությունն է հայտնում ՌԴ-ից և ակնկալում, որ Ռուսաստանը չի զբաղվի հայկական բանակի վերազինմամբ։
Ռուսաստանն էլ իր հերթին մտադիր չէ ի հաշիվ իր աշխահաքաղաքական շահերի՝ զիջումների գնալ։ Իսկ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի «սուրը» ուղիղ ազդակ էր թուրք-ադրբեջանական թիմին, որ ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից՝ չնայած թե՛ միջինասիական, թե՛ դոնբասյան և թե կովկասյան ուղղություններով նոր մարտահրավերների առկայությանը։
Կա կարծիք, որ Հայաստանը պետք է ապավինի Արևմուտքի օժանդակությանը։ Ես նման հեռանկարը մշուշոտ եմ համարում։
Վերջին 200 տարվա պատմությունը ցույց տվեց,որ նրանց նավատորմն այդպես էլ չցանկացավ ու չկարողացավ բարձրանալ «հայկական լեռները»։ Արցախյան վերջին պատերազմը հերթական անգամ բացահայտեց հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները, երբ ռուս ընդդիմադրի ճակատագիրն ավելի կարևորվեց, քան 150.000 արցախահայերի կյանքի իրավունքը։
Ավելին. իր վերջին հարցազրույցում ադրբեջանցիների ղեկավարը նշում է, որ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցն, ու «նրանք, բնականաբար, դրական են գնահատում այն»։
Այս բոլոր զարգացումները հուշում են,որ Հայաստանի պետական շահերից է բխում սերտացնել հայ-ռուսական դաշնակցությունը, որն այս վերջին տարիներին գրեթե ի սպառ վերացել է՝ կապիտուլյանտ իշխանության հախուռն քայլերի արդյունքում։
Հ.Գ. Ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ Սարգսյան-Մեդվեդեվ հայանպաստ արձանագրությունը պետք է գործի դնել ամբողջ ծավալով»,- գրել է Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.