Բայդենը Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշման պաշտպանությամբ է հանդես եկել
Նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշման պաշտպանությամբ է հանդես եկել: «Ես լիովին պաշտպանում եմ իմ որոշումը: 20 տարի անց ես դառը փորձով համոզվեցի, որ ամերիկյան զորքերը դուրս բերելու հարմար ժամանակ երբեք չի լինի»,- ասել է Բայդենը, տեղեկացնում է News.am-ը:
Խոսելով «Թալիբան»-ի կայծակնային հարձակման մասին, որը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում գրավեց ամբողջ երկիրը, Բայդենը խոստովանել է, որ «դա տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք սպասում էինք»: Այնուամենայնիվ, Բայդենն ասել է, որ իր վճռականությունը մնացել է անփոփոխ, և անցնող շաբաթը համոզիչ կերպով ապացուցեց, որ 20 տարվա պատերազմի ընթացքում չի հաջողվել ստեղծել աֆղանական բանակ, որը կարող է պաշտպանել կառավարությունը, կամ կառավարություն, որը պատրաստ է մնալ երկրում, երբ թալիբները մոտենում են:
«Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն ու զոհվեն պատերազմում, որտեղ աֆղանական ուժերը չեն ցանկանում մարտնչել իրենց համար»,- ասել է Բայդենը: «Մենք նրանց իրենց ապագան որոշելու ամեն հնարավորություն տվեցինք: Մենք չէինք կարող նրանց կամք տալ պայքարելու այդ ապագայի համար... Ես գիտեմ, որ իմ որոշումը քննադատության կենթարկվի, բայց ես նախընտրում եմ ընդունել այս ամբողջ քննադատությունը, քան այս որոշումը թողնել հաջորդ նախագահին»,- ասել է Բայդենը:
«Մենք 20 տարվա ընթացքում ծախսել ենք ավելի քան տրիլիոն դոլար, մենք վերապատրաստել և հագեցրել ենք ժամանակակից սարքավորումներով ավելի քան 300 000 աֆղանական զինծառայողի... ԱՄՆ ռազմական ներկայության ևս մեկ տարին կամ ևս հինգ տարին ոչինչ չի փոխի, եթե աֆղանցի զինվորականները չկարողանան կամ չցանկանան պահել իրենց երկիրը: Իսկ մեկ այլ երկրում քաղաքացիական հակամարտության պայմաններում Ամերիկայի անվերջ ներկայությունն ինձ համար անընդունելի էր... Ես չեմ կրկնի նախկինում թույլ տված սխալները... Մենք չպետք է անվերջ պայքարենք հակամարտության մեջ, որը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»:
Բայդենը նշել է, որ իրեն նեղում են իր նախորդի՝ նախկին նախագահ Թրամփի որոշման համար, որը մինչև այս տարվա մայիս ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին գործարք էր կնքել «Թալիբան»-ի հետ:
«Ընտրությունը, որը ես ստիպված էի կատարել որպես ձեր նախագահ, այն էր, որ կամ պետք է կատարեի այս համաձայնագիրը, կամ պատրաստ լինեի վերադառնալ թալիբների հետ պատերազմի՝ մարտի դաշտում... Հենց դա տեղի կունենար մայիսի 1-ից հետո»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.