Последние новости

Ալիևը տեղանվանական պատերազմ է սկսել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները:

Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը (Ալիևը գտնվում է գրավյալ Քարվաճառում) ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի և մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է»,- ասել է Ալիևը, տեղեկացնում է News.am:

Հետո Ալիևը կեղծ պատմական էքսկուրս է կատարել` հայտարարելով «հնագույն ադրբեջանական հողի» և այն մասին, որ «բնակիչների բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ էին»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ